Օլիմպիական խաղերի նախաշեմին վարկանիշային արժեք ունեցող Սոֆիայի միջազգային մրցաշար են մեկնել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեկնարկը տրվելու է ապրիլի 22-ին: Հայաստանի ընտրանին ներկայացված է Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան (55 կգ), Ալեքսան Միքայելյան (60կգ), Սասուն Ղամբարյան (66 կգ), Հրաչյա Հովհաննիսյան (84 կգ), աշխարհամասի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյան (96 կգ), Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեև (120 կգ) կազմով: Օլիմպիական ուղեգիր կշնորհվի միայն եզրափակիչ դուրս եկող ըմբիշներին: Հայաստանի հունահռոմեականներից առայժմ օլիմպիական վարկանիշ ունի միայն 74 կիլոգամ քաշային կարգը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ